Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը

Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը
Հասարակություն
15:19, 19 октябрь 2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներն ապահովելու նպատակով: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պետբյուջեի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից՝ 594  հազար դրամը հատկացնել  «Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում» միջոցառման  փորձաքննության ծառայությունների ձեռք բերմանը: Իսկ 213,8 հազար դրամը կվերադարձվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։