Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 միլիարդ դրամի ներդրում Արագածոտնի մարզի Ապարան համայնքում՝ լեռնադահուկային համալիր կառուցելու համար. Վահան Քերոբյան

30 միլիարդ դրամի ներդրում Արագածոտնի մարզի Ապարան համայնքում՝ լեռնադահուկային համալիր կառուցելու համար. Վահան Քերոբյան
Հասարակություն
12:35, 29 июль 2021
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար տարածքի վրա «Մայլեր» ներդրումային ընկերությունը նպատակ ունի կառուցելու լեռնադահուկային համալիր: Այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Այս նպատակով առաջարկվում է անել առնվազն 30 միլիարդ դրամի ներդրում, որից 15 մլրդ-ը կներդնի «Մայլեր»-ը, և ևս 15 մլրդ կներդնի այլ մասնավոր ընկերություն: Ծրագրի իրագործման շրջանում, որը տևելու է 2 տարի, կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո՝ 1500 մշտական աշխատատեղ»,- նշեց Վահան Քերոբյանը և հավելեց, որ համալիրը տարեկան կսպասարկի 500 հազար տուրիստի:

Նրա խոսքով՝ այն պետք է տարածաշրջանում լինի մրցունակ և լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավի Ռուսաստանից, Իրանից և Եվրոպայից:

«Այս ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0.2 տոկոսով, և դա լինելու է կայուն տնտեսական աճ»,- հավելեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը: