Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագծով շուրջ 2000 մարդու աշխատավարձ է բարձրանալու, որոնք 32 տոկոս ավելի հարկ են վճարելու պետությանը. Լևոն Հովհաննիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու անդամների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Լևոն Զաքարյանը նախագծի հեղինակ Լևոն Հովհաննիսյանին խնդրեց նիստին հետևող քաղաքացիների համար ներկայացնել, թե այս նախագծով քանի մարդու աշխատավարձ է բարձրանալու, և նաև  մոտակա ժամանակներում հաստիքների որևէ փոփոխության նախագծեր կամ ինչ-որ տեղաշարժեր ունենալո՞ւ են, թե՞ ոչ։
Արձագանքելով՝ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ մոտ 2000 մարդու աշխատավարձ է բարձրանալու, և այդ  2000 անձինք շուրջ 32 տոկոսով ավելի հարկ են վճարելու պետությանը իրենց աշխատավարձից և առնվազն եկամտային հարկով։