Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ

Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ
Հասարակություն
15:15, 29 июль 2021
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում
նախատեսվում է իրականացնել 995.3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է
ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղվածությունն է՝ արտահանման ծավալներով
առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում. արտադրանքի 80 տոկոսը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ
մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում
է 994.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ Տավուշի մարզի համայնք Արծվաբերդի 257.42 քառ. մետր մակերեսով արհեստանոցը
անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Արծվաբերդի մանկապարտեզին: Ներկայումս համայնքապետարանը
վերանորոգում է արհեստանոցի շենքը՝ նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով։