Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
Հասարակություն
14:40, 30 июль 2021
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա:

Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:

Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն»։