Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է մեկ  զինծառայողի աճյուն
Հասարակություն
18:21, 30 июль 2021
ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ  զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: