Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերը, սեփական տանը դանակահարված Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Գիշերը, սեփական տանը դանակահարված Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Հասարակություն
13:44, 02 август 2021
Այսօր՝ գիշերը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի իրենց տանը դանակահարված Երևանի ավագանու անդամ Արմեն Անտոնյանի վիճակը ծանր է։ Վերջինս գտնվում է Աբովյանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Արման Անտոնյանի հայրը, ով ևս տեղափոխվել էր նույն բժշկական կենտրոն, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Աբովյանի բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ գիշերը, Նոր Հաճն քաղաքում, ժամը 01։10-ի սահմաններում երկու դիմակավորված անձ բաց դռնից մուտք են գործել Անտոնյանների տուն՝ հավանաբար թալանելու նպատակով, և հանդիպել տանտերերի դիմադրությանը։ Արդյունքում հայր և որդի Անտոնայնները դանակահարվել են։ Հարուցվել է քրեական գործ։