Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ կգտնվեն պատգամավորներ, որոնք անձնական երաշխավորությամբ կմիանան և կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը. Արման Բաբաջանյան

Կարծում եմ՝ կգտնվեն պատգամավորներ, որոնք անձնական երաշխավորությամբ կմիանան և կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը. Արման Բաբաջանյան
Հասարակություն / Իրավունք
19:52, 09 февраль 2021
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը  ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Վահան Բադասյանին, որը, չնայած առողջական ծանր վիճակին, շարունակում է գտնվել անազատության մեջ:

«Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության: Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշման առկայությամբ և սրտի շրջանում ծակոցներից: Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին և մենք կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը: Օգնել ցանկացողներին խնդրում եմ կապ հաստատել ինձ կամ պարոն Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ»,- գրել է նա: