Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Հասարակություն
13:57, 08 ноябрь 2023
Սամվել Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ հորդորելով, որ Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ըստ Շահրամանյանի՝ «Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու հարցում»: