Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխաներին ուրախանալ արգելող Գեղամ Նազարյանը չէր զսպում ուրախությունը ԱԺ դահլիճում․ տեսանյութ

Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի պատգամավոր դարձած նախկին լրագրող Գեղամ Նազարյանը, որը նզովում էր հունիսի 1-ին երեխաների համար համերգ կազմակերպողներին՝ Հանրապետության Հրապարակում երեխաների տոնը նշելու համար և կոչ անում ոչ մի դեպքում չմասնակցել, բարձր տրամադրությամբ էր ԱԺ առաջին նիստում։ Անգամ չէր կարողանում զսպել ծիծաղը։ Նման կերպ Նազարյանին ուրախ կարելի էր տեսնել մեկ էլ Քոչարյանի ընտրաշավի ժամանակ, երբ բեմի վրա կանգնած էր նրա հետևում։ 

Անխոս, ուրախությունը բոլորի, առավել ևս՝ զոհված հերոսի հոր համար է, սակայն արդյո՞ք ճիշտ է մյուսների, օրինակ՝ երեխաների համար համերգն ու ուրախությունը նզովելը։

Հունիսի 1-ի համերգի առթիվ որդեկորույս Նազարյանը մասնավորապես գրել էր․ «Նրանք, ովքեր կազմակերպել են այսօրվա համերգը, հրեշավոր քայլի են դիմում։ Ունենալ հինգ հազար զոհ, ամեն օր հողին հանձնել երիտասարդ տղաների մարմիններ, շարունակել որոնել զոհված տղերքի մարմինները, ունենալ հարյուրավոր գերիներ ու անել այսպիսի համերգ, հավատացեք, սա անպատիժ չի կարող մնալ։ Մենք կպատժվենք, բոլորս կպատժվենք այս սրբապղծության համար։ Մանկական կոլեկտիվների ղեկավարներ, երաժիշտներ, մարդ եղեք, մի անգամ կյանքում արժանապատիվ քայլի դիմեք»։ 
Դրանից հետո Քոչարյանի աջակիցը փորձում է բաց չթողնել ուրախության որևէ առիթ՝ քննադատելու, համարյա նզովելու համար։ Միայն մի կերպ ԱԺ մտած «Պատիվ ունեմ»-ի մանդատների խնջույքը երևի չի նկատել։