Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավագանու անդամի վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք

Ավագանու անդամի վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք
Հասարակություն
15:49, 03 август 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցից տեղեկացնում են․

Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: 

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: