Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ-ն առաջին անգամ այցելել է Բաքվի կողմից սեպտեմբերին ձերբակալված հայերի մի մասին

ԿԽՄԿ-ն առաջին անգամ այցելել է Բաքվի կողմից սեպտեմբերին ձերբակալված հայերի մի մասին
Հասարակություն
12:59, 15 ноябрь 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին, հայտնում է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ մյուս մասի հետ տեսակցությունը տեղի է ունեցել նախորդ ամսին։ Զառա Ամատունին ասաց, որ տեսակցությունները պարբերական բնույթ են կրում․ «Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նաև այդ անձանց՝ կապ պահպանել ընտանիքների հետ»։