Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարի 24-ին և 25-ին հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը

Փետրվարի 24-ին և 25-ին հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է  օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը
Հասարակություն
18:51, 25 февраль 2021
 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 24-ին և 25-ին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: