Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի  ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին
Հասարակություն
10:08, 16 ноябрь 2023
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի  ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:
 
Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը: Ցանկալի է՝ նաեւ զբաղմունքը եւ աշխատանքի վայրը: 
 
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձեւակերպված են հակիրճ, կոռեկտ եւ հստակ :
 
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով: