Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն «ԳԱԶ 53 Ա»-ն կան վիրավորներ․ Shamshyan.am

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն «ԳԱԶ 53 Ա»-ն կան վիրավորներ․ Shamshyan.am
Հասարակություն
11:37, 05 август 2021
Այսօր, օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26․6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Արամ Ավագյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Կարեն Ցոգոլակյանի վարած «ԳԱԶ 53 Ա» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Ղալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։