Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է գրագետ թեքահարթակ լինի` ստանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյան

Երևանում 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ 2024 թ. համար, որով մեկ հատի նախահաշվային արժեքը նախատեսված է 250.000 դրամ. Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Ավինյանը իր հերթին նշեց, որ  շատ կարևոր է պահել թեքահարթակների կառուցման ստանդարտը. «Խնդրում եմ՝ ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք՝ էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»:  

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել. «Որքան տեղյակ եմ, ուզում եք՝ թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»:

Ավինյանն արձագանքեց. «Պետք է գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:

Մանրամասները՝ տեսանյութում