Պարոն Փամբուխչյան, պետք է խնդրեմ, շների զբոսայգիների կառուցման աշխատանքներին անձամբ հետևեք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց քաղաքի 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Քաղաքապետ Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց. «Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն: Այսինքն՝ գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ՝ այս պրոցեսին անձամբ հետևեք»:
Փամբուխչյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:
Մանրամասները՝ տեսանյութում