Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենքերը մի օր կփլվեն, Արզումանյան 10 և 17-ի բնակիչներին չենք կարող անվերջ համոզել․ Ավինյան

«Շենքերը մի օր կփլվեն, Արզումանյան 10 և 17-ի բնակիչներին չենք կարող անվերջ համոզել, պետք է կոշտ միջոցների դիմել»,-  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով  4-րդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և  այդ շենքերի բնակիչների ներկայացուցիչների հետ առկա հարցերին։  

Քաղաքապետարանը բնակարանի գնման վկայականներ է հանձնում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին, իսկ այդ շենքերը ենթակա են քանդման,  սակայն որոշ բնակիչներ դեռևս իրենց համաձայնությունը չեն տվել։

Քաղաքապետը նշեց, որ նախորդ շաբաթ բնակարանների գնման վկայականներ են հանձնվել  Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին։

Մարամասները՝ տեսանյութում