Ջերմուկում կան հյուրանոցներ, որ Ամանորի հետ կապված նույնիսկ ազատ տեղեր չունեն. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք. քննարկվեց Զբոսաշրջության մասին նոր օրենքը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված Զբոսաշրջության մասին օրենքին և կից ներկայացված նախագծերի փաթեթին։
Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս օրենսդրական փաթեթն ուղղված է ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը, և այն զարգացման փաթեթ է։
Նա տեղեկացրեց, որ Զբոսաշրջության մասին օրենքը գործում է 2003 թվականից, բայց կարգավորված չեն մի շարք հարցեր, և այդ խնդիրների լուծման նպատակով ներկայացված օրենսդրական նախագծերով իրականացվում են հետևյալ կարևոր քայլերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով։
«Զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներ ու պահանջներ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար, հստակեցվում են զբոսաշրջության բնագավառում կարգավորման շրջանակը, կառավարության և պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառություները։ Զբոսաշրջության բնագավառում ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, որակական չափանիշները բարելավելու համար ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ»,- ասաց նախարարը։
Նախատեսվում է, որ Զբոսաշրջության մասին նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30-ից, որոշ կարգավորումներ ուժի մեջ են մտնելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի ընդունումից հետո։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա տասը ամիսներին Հայաստան է այցելել երկու միլիոնից ավելի զբոսաշրջիկ, և ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ 2,4 միլիոն զբոսաշրջիկ կունենանք։
Վահան Քերոբյանը նաև ասաց, որ այս օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորել թե՛ ներգնա, թե՛ արտագնա, թե՛ ներքին զբոսաշրջային խնդիրները, ինչպես նաև բացել զբոսաշրջային գործունեության նոր հնարավորություններ՝ զբոսաշրջային գործունեությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։
Քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասաց՝ նկատել է, որ միջազգային ԶԼՄ-ների հեռուստաալիքներով գովազդային դադարների ժամանակ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություններ գովազդվում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Վրաստանն ու Ադրբեջանը, և նախարարից հետաքրքրվեց, թե ինչ պետք է արվի, որ օրինակ՝ եվրոպացի զբոսաշրջիկի համար Հայաստանն առավել գրավիչ լինի, ինչին ի պատասխան Վահան Քերոբյանն ասաց. «Գլխավոր նպատակը՝ ծառայեցնել այս օրենքը մեր երկարաժամկետ տնտեսական և զբոսաշրջային քաղաքականությանը։ Իսկ զբոսաշրջային քաղաքականության մեջ մեր երեք հիմնական ուղղությունները, որով մենք փորձելու ենք Հայաստանը դարձնել գրավիչ երկիր զբոսաշրջիկների համար, ենթակառուցվածքների զարգացումն է, ծառայությունների որակի բարձրացումն ու, իհարկե, մարքեթինգը։ Այս օրենքի գլխավոր նպատակն է սահմանել ծառայությունների նոր չափանիշներ և այնպես անել, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները վայելեն ծառայությունների բարձր որակ»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, որ զբոսաշրջության հիմքը անվտանգությունն է, և արդյոք օրենքը մշակելիս քննարկե՞լ են այդ բարդությունները, և արդյոք Ջերմուկում նորից տեսնելո՞ւ են գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ։
Հարցին արձագանքեց նախագծի հարակից զեկուցող,լ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ կապվել է զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ, որը ճշտում է Ջերմուկում ծանրաբեռնվածությունը, և իրեն տեղեկացրել են, որ Ջերմուկում կան հյուրանոցներ, որ Ամանորի հետ կապված նույնիսկ ազատ տեղեր չունեն։
Իսկ մտքերի փոխանակության ժամանակ Դավիթ Առուշանյանն ասաց, որ մենք կունենանք անվտանգ Ջերմուկ, երբ որ ունենանք «խաղաղության պայմանագիր», երբ որ մեր սահմաններն արդեն հստակեցված լինեն։
«Երբ որ ունենանք «խաղաղության խաչմերուկը», այդ պարագայում ամբողջ Ջերմուկի տնտեսության, զբոսաշրջության ճյուղը բնականաբար էլ ավելի անվտանգ կլինի, որին ուղղված է մեր կառավարության աշխատանքը։ Ու հիմա վստահ եմ, որ մեր Ջերմուկի հյուրանոցների տնտեսվարողներն այս ամեն ինչը տեսնելուց հետո սկսելու են մտածել, նաև այն զբոսաշրջիկները, որոնք ամրագրումներ էին արել, որպեսզի գնան Ամանորն այնտեղ դիմավորելու, սկսելու են մտավախություններ ունենալ՝ գնալ, թե չգնալ։ Եվս մեկ անգամ վստահեցնում եմ, որ Ջերմուկ գնալու ճանապարհին ոչ մեկը չի կրակում, որովհետև դա ՀՀ սուվերեն տարածք է և սահմաններից հեռու, և Ջերմուկում հնարավորինս անվտանգ է, որովհետև մեր բանակն իր առջև դրված բոլոր խնդիրները կատարում է»,- ասաց պատգամավորը։
Քննարկումն ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ հյուրանոցային ոլորտի համար գործելու է ոչ թե պարտադիր, այլ կամավոր որակավորման պահանջ, այսինքն՝ ովքեր կուզենան որակավորվել՝ կստանան աստղեր, ովքեր չեն ցանկանա՝ չեն անի, բայց այն դեպքերում, երբ հյուրանոցը սեփական նախաձեռնությամբ կվերցնի ու իր հյուրանոցի վրա կփակցնի 4 կամ 5 աստղ՝ առանց այդ որակավորումն անելու, նրա համար նախատեսված են լինելու հստակ պատասխանատվության մեխանիզմներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան