Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էջմիածնի ոստիկանները Հայթաղ գյուղում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Էջմիածնի ոստիկանները Հայթաղ գյուղում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Հասարակություն
10:51, 06 август 2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերել են կանեփի 12 բույս:

52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերել են կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների փոխգործակցության արդյունքում նույն գյուղի 67-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 78 բույս:

Հայտնաբերվածն արմատախիլ է արվել, փաթեթավորվել և կնիքվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: