Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

Կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով
Հասարակություն
20:49, 09 август 2021
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:
130 մլն դրամից համայնքներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ուղղվել է 85 մլն դրամ, այդ թվում՝

Դալարիկի մանկապարտեզի մետաղապլաստե դռների և պատուհանների
տեղադրում
Լեռնագոգի մշակույթի տան մետաղապլաստե դռների և պատուհանների
տեղադրում
Մյասնիկյանի մանկապարտեզի սանհանգույցի հիմնանորոգում
Ակնաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
 
Նորապատում երկու հակակարկտային կայանի տեղադրում և Տ-3-61/Մ-5/(Նորապատ)-/Հ-17/1,7կմ հատվածին հարող տարածքի աղբահանության իրականացում

Բամբակաշատում խորքային հորի պոմպի վերանորոգում
Այգեվանում խորքային հորի կահավորում
Ջրաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
Վարդանաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
Գրիբոյեդովի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
Դաշտի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
Ծիածանում խորքային հորի կահավորում
Ապագայի մարզադահլիճի դռների և պատուհանների տեղադրում
Պտղունքում խորքային հորի էլեկտրասնուցման համակարգի կառուցում

Արգավանդի խմելաջրի համակարգի հիմնանորոգում և մշակույթի տան տանիքի հիմնանորոգում ու պատուհանների փոխարինում
Լուկաշինում խորքային հորի կահավորում և խողովակաշարի կառուցում
Հուշակերտում խորքային հորի կահավորում
Ալաշկերտում խմելաջրի համակարգի կառուցում
Ջանֆիդայում խմելաջրի համակարգի կառուցում
Արաքսում (Արմ.) 2 հակակարկտային կայանի տեղադրում
Ծաղկալանջում խորքային հորի կահավորում
Բերքաշատում խորքային հորի կահավորում
Արտամետում տնամերձ հողամասերի ոռոգման ցանցի ընդլայնում և
կառուցում
Նոր Կեսարիայի վարչական տարածքում Արաքս գետի վրա գտնվող կամրջի վերանորոգում
Դպրոցներում առաջնային կարևորություն պահանջող հիմնախնդիրների լուծմանն էլ ուղղվել է 55 մլն դրամ, այդ թվում՝
«Նոր Արմավիր միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Թաիրով միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Արտաշար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ոսկեհատ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Արմավիր միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Հայկաշեն միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Հուշակերտ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ջրաշեն միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ