Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արզնի գյուղում ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ է զոհվել

Արզնի գյուղում ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ է զոհվել
Հասարակություն
21:28, 09 август 2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 18։06-ին ահազանգ է ստացել, որ Արզնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի։