Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տուֆով սալարկում՝ Դսեղ համայնքում

Տուֆով սալարկում՝ Դսեղ համայնքում
Հասարակություն
21:54, 09 август 2021
Պետական և համայնքային ներդրմամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում այս տարի կկառուցվի Դսեղի մանկապարտեզ և միջոցառումների սրահ տանող ճանապարհը: Այն կվերանորոգվի տուֆ քարով սալարկման միջոցով՝ 690 մ երկարությամբ և մոտ 5 մ լայնությամբ:

Այդ մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 39.02 մլն դրամ է, որից 23.42 մլն դրամը՝ պետական և 15.6 մլն դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի շահառու է մոտ 2200 բնակիչ: