Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միկրոավտոբուսում 3 երիտասարդ 64-ամյա կնոջ դրամապանակն են գողացել և բռնվել

Միկրոավտոբուսում 3 երիտասարդ 64-ամյա կնոջ դրամապանակն են գողացել և բռնվել
Հասարակություն
17:57, 02 декабрь 2023
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14.14-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենի 4-րդ թաղամասից մինչև Բաղրամյան պողոտայի՝ Մետրոպոլիտենի կանգառն ընկած ճանապարհատվածում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում երեք անհայտ անձինք իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 44 000 դրամ կար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության ծառայողների կողմից: 

«Նշված վայրում գտնվող ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, լսելով կնոջ դրամապանակը գողանալու մասին, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա, 33-ամյա և 29-ամյա երեք երիտասարդի: Գողոնը հայտնաբերվել է: 

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ ոստիկանությաան տարածած հաղորդագրության մեջ: