Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկաբեր գյուղում այրվել է 380 հակ անասնակեր

Ծաղկաբեր գյուղում այրվել է 380 հակ անասնակեր
Հասարակություն
19:41, 10 август 2021
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մեծ քանակությամբ անասնակեր: Փրկարարներին հաջողվել է մի քանի ժամվա ընթացքում մեկուսացնել և մարել հրդեհը:

«Օգոստոսի 10-ին, ժամը 12։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 11-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է մոտ 380 հակ կուտակած անասնակեր», – նշված է ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: