Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում՝ խճավազային խառնուրդով և սալապատում՝ տուֆ քարով

Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում՝ խճավազային խառնուրդով և սալապատում՝ տուֆ քարով
Հասարակություն
20:52, 10 август 2021
Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն, այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։

Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում խճավազային խառնուրդով և սալապատում տուֆ քարով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19մլն 850 հազար դրամ է, պետության համամասնությունը՝ 65տոկոս, 35 տոկոսը կհատկացվի համայնքային բյուջեից։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացվում են «Ճանշին» ՓԲԸ կողմից։