Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

«Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
Հասարակություն
21:08, 10 август 2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 18։23-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներ ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: