Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով
Հասարակություն
22:41, 11 август 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը պարգևատրվել է։ 

«Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Երկրապահ կամավորականների միության անդամ Ռոմիկ Կառլենի Մխիթարյանին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,-նշված է հրամանագրում։ 

Ռոմիկ Մխիթարյանն էլ պարգևտրման վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը․
«Միշտ երազում է այս պարգևը ։ Այսօր, երբ ստացա, միակ բանը, որ ցանկացա անել՝ գնալ Եռաբլուր, ներկայանալ մեծերին՝ սպարապետին, եղբորս, և հրամանատարիս՝ Ռոլանդին ու մեկ անգամ ևս ներողություն խնդրել, մեր չարածի համար և ուժ խնդրել  ապագա հաղթանակների համար»։