Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում. հայկական կողմից տուժածներ չկան

Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում. հայկական կողմից տուժածներ չկան
Հասարակություն
20:23, 12 август 2021
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 12-ին ժամը 17:20-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: