Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի և ՀՀ մարզերի ամենաթանկ և ամենաէժան բնակարանները հոկտեմբերի դրությամբ․ Անշարժ գույքի գները նախորդ տարվա համեմատ աճել են

Երևանի և ՀՀ մարզերի ամենաթանկ և ամենաէժան բնակարանները հոկտեմբերի դրությամբ․ Անշարժ գույքի գները նախորդ տարվա համեմատ աճել են
Հասարակություն
10:52, 07 декабрь 2023
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայրաքաղաք Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ այս տարվա հոկտեմբեր ամսվա տվյալները։ civic.am-ը ՎԿ տեղեկանքից  պարզեց, որ ըստ վարչական շրջանների և գոտիների՝ Երեւանում  բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են։
Մասնավորապես, եթե Կենտրոնում 2022 թ․ հոկտեմբերին 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 760 500 դրամ  էր, ապա այս տարվա հոկտեմբերին 885 100 հազար դրամ է կազմել։

Երեւանի մյուս վարչական շրջաններում գնային պատկերն այսպիսին է․

Արաբկիր- 2022 թ․ հոկտեմբեր՝ 540 200 դրամ, 2023 թ․ հոկտեմբեր՝ 621 200 դրամ։

Քանաքեռ-Զեյթուն- 2022 թ հոկտեմբեր՝ 390 500 դրամ, 2023թ հոկտեմբեր՝ 621 200 դրամ։

Նոր-Նորք- 2022 թ հոկտեմբեր՝  329 000 դրամ, 2023 թ․ հոկտեմբեր՝ 381 000 դրամ։

Ավան- 2022 թ հոկտեմբեր՝ 341 000 դրամ, 2023թ․ հոկտեմբեր՝ 381 000 դրամ։  

Էրեբունի- 2022 թ․ հոկտեմբեր՝ 344 000 դրամ, 2023թ․ հոկտեմբեր՝ 392 200 դրամ։

Շենգավիթ- 2022թ․ հոկտեմբեր՝ 344 000 դրամ, 2023 թ․ հոկտեմբեր՝ 381 100 դրամ։

Դավթաշեն- 2022 թ հոկտեմբեր՝ 396 000, 2023թ․ հոկտեմբեր՝ 451 000 դրամ։

Աջափնյակ- 2022 թ․ հոկտեմբեր՝ 360 500, 2023 թ․ հոկտեմբեր՝ 394 050 դրամ։

Մալաթիա-Սեբաստիա 2022 թ․ հոկտեմբեր՝ 342 500 դրամ, 2023թ․հոկտեմբեր՝ 375 200 դրամ։

Նուբարաշեն-  2022 թ․ հոկտեմբեր՝ 203 700 դրամ, 2023 թ․ հոկտեմբեր՝ 223 100 դրամ։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները մարզերում, ըստ ՎԿ տեղեկանքի, ունի հետեւյալ պատկերը։

Մասնավորապես ամենաթանկ բնակարանները Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում են՝ 2023 թ․ հոկտեմբերի դրությամբ մեկ քառ․ մետրի միջին շուկայական գինը կազմել է 425 500 դրամ, , Աբովյանում՝  268 200, Եղվարդում՝ 268 200 դրամ։ Արմավիրում էլ ամենաթանկ բնակարանները Վաղարշապատ համայնքում են՝ 244 100  դրամ, Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ 163 100 դրամ, Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ 190 000 դրամ, Վայոց ձորի Ջերմուկ համայնքում՝ 133 300 դրամ, Տավուշի Դիլիջան համայնքում՝ 191 050 դրամ, Արագածոտնի Աշտարակ համայնքում՝ 190 000 դրամ, Արարատի Մասիս համայնքում՝ 200 100 դրամ, Գեղարքունիքի Սեւան համայնքում՝ 134 500 դրամ, Լոռիի Վանաձոր համայնքում՝ 137 100 դրամ։

Հոկտեմբերի դրությամբ մարզերից ամենաէժան բնակարանները՝ մեկ քառ․ մետրի միջին շուկայական գնի հաշվարկով, կարելի էր գնել  Լոռու Թումանյան համայնքում՝ վճարելով 26 հազար դրամ։ Նկատենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի, ինչպես նաեւ այս տարվա սեպտեմբերի  համեմատ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակարանների գներն աճել են։

Հ․Մ․