Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում սեփական տներից մեկի ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի

Երևանում սեփական տներից մեկի ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել 26-ամյա քաղաքացու դի
Հասարակություն
11:47, 07 декабрь 2023
Ճգնաժամային կառավարման ազգային Կենտրոն դեկտեմբերի 6-ին ժամը 23։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։