Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարենցավանում կայացած միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ

Չարենցավանում կայացած միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ
Հասարակություն
22:21, 12 август 2021
Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Չարենցավան համայնքի բնակիչ Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ և համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Համայնքի կենտրոնական հրապարակում կայացել է մարզամշակութային միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի բոլոր հերոսներին: Միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ
  • Ռեկորդ-1 Զորիկ Պողոսյան- Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր։ 200կգ ուսերին կքանիստ դրությամբ պահել է 6 վայրկյան, որից հետո բարձրանալով՝ կատարել կքանիստ վարժություն։
  • Ռեկորդ-2-Արտյոմ Սոլոյան- Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Դյուցազնագրքի եռակի չեմպիոն։ Դաստակները թարս դրած գետնին, 100կգ մեջքին 1ր ժամանակահատվածում կատարել է հենում-ծալում վարժությունը։
  • Ռեկորդ 3-Հովհաննես Դավթյան-Մաս ռեսլինգի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Միջնամատով 130 կգ է բարձրացրել։
  • Ռեկորդ-4 Դավիթ Սարգսյան-7տարեկան՝ Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, աշխարհի ռեկորդակիր։ 2 մատով քաշել է 3 մեքենա:
  • Ռեկորդ-5-Յուրի Սաքունց- Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։
    Ճկույթ մատով տեղաշարժել է 2 ավտոբուս։
Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը շնորհակալագրեր է հանձնել բոլոր ռեկորդակիրներին միջոցամանը մասնակցելու և ռեկորդները գրանցելու առթիվ:
Ռեկորդներն ընդմիջվել են մարզական և երաժշտական համարներով, ելույթ են ունեցել ՈՄԱ-ի չարենցավանյան խմբակի սաները, Չարենցավանի «Մարգարյան» սամբոյի խմբակի սաները, մի շարք ճանաչված երգիչներ՝ Սարգիս Ավետսիյանը, Ջուսը, Սամսոն Պանյանը և այլոք: