Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արարատում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հասարակություն
15:49, 08 декабрь 2023
«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արևշատ)։
 
Մասնավորապես՝
 
- չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրում, լվացում և ախտահանում.
 
- արտադրական շինության պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.
 
- չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունն ու խոնավության խտացումը.
 
- բոլոր գործիքները, պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
 
- չի ապահովվել կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, չի իրականացվել դրանց ոչնչացման գործընթաց,
 
- ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ինչպես նաև լվանալու և չորացնելու համար նախատեսված միջոցներով,
 
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
 
- սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
 
- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
 
Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։