Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրո  է հատկացնում Հայաստանին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Հասարակություն
21:07, 08 декабрь 2023
Ֆրանսիան հայտարարում է 15 միլիոն եվրոյի լրացուցիչ օգնության մասին․ ասված է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
 
«Ֆրանսիան շարունակում է իր հանձնառությունը՝ լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։ Նոյեմբերի 30-ին խորհրդարանի կողմից քվեարկությամբ որոշվել է Հայաստանին ու  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 15 միլիոն եվրո հրատապ օգնություն հատկացնել։

Այս լրացուցիչ մոբիլիզացիան կաջակցի ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործունեությանը՝ ուղղված հատկապես խոցելի բնակչությանը՝ սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական օգնություն տրամադրելուն:

Այս նոր օգնությունը 2023 թվականի համար մեր ներդրումը հասցնում է 27,5 միլիոն եվրոյի։

Շտապ բուժօգնություն է ցուցաբերվել նաև լուրջ այրվածքներով տուժածներին (նկատի ունի ԼՂ-ում պայթյունից տուժածներին-խմբ․), որոնք բուժվել են ֆրանսիական հիվանդանոցներում։ Այս աջակցությունն ուղեկցվում է նաև քաղաքացիական հասարակության և Ֆրանսիայի տեղական իշխանությունների ջանքերով՝ ի նպաստ հայ բնակչության»: