Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Եռաբլուր. նա հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Եռաբլուր. նա հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ
Հասարակություն
19:07, 13 август 2021
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 13-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։