Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան

Քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան
Հասարակություն
11:40, 13 декабрь 2023
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:

Մանկապարտեզների տնօրենների ազատման՝  նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում  նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ.  սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից: