Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 3 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք․ Armtimes.com

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 3 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք․ Armtimes.com
Հասարակություն
12:43, 26 февраль 2021
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ երեկվա տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:, այս մասին հայտնում է Armtimes.com

Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 3 պաշտոնյա, տեղեկացնում է Armtimes.com-ը։

Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը: