Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. օգնության են հասել փրկարարները

Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. օգնության են հասել փրկարարները
Հասարակություն
14:45, 14 август 2021
Օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Ռ․ Ջ․-ին (ծնված 1956 թ.) պատգարակով դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: