Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունի քաղաքի երեք մանկապարեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ

Մարտունի քաղաքի երեք մանկապարեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ
Հասարակություն
19:28, 16 август 2021
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։

Շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 414 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում։

Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով սնուցելու է թիվ 1,2,3 մանկապարտեզները եւ գիշերային լուսավորության ցանցը։

25 կիլովատտ ժամ հզորության արեւային կայան կտեղադրվի թիվ 2 եւ 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կիլովատտ ժամ հզորության կայան ՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին։ մասնագիտական հաշվարկներով վերոնշյալ երեք մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ծախսը, միասին վերցրած, տարեկան կազմում է 16 հազար 700 կիլովատտ ժամ։ Կայանների շահագործման շնորհիվ տարեկան տնտեսվելու է շուրջ 2 միլիոն 900 հազար դրամ: