Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի․ Կոտայքի մարզպետ

Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի․ Կոտայքի մարզպետ
Հասարակություն
20:51, 16 август 2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն 8 ծրագրերի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում այս տարի կիրականացվեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։

Միկրոշրջան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերում կհիմնանորոգվեն միջթաղամասային ճանապահահատվածներ Հարավային, Կենտրոն, Վանատուր թաղամասերում կկառուցվեն խաղահրապարակներ։

Կհիմնանորոգվեն թիվ 4 և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն ու տանիքները, համայնքի վարչական տարածքում կկառուցվեն կանգառներ, կբարեկարգվեն տարածքները, կվերակառուցվեն համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան տանիքները, հհիմնանորոգվի բակային տարածքների և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակը, ձեռք կբերվի վակուումային մաքրող  բազմաֆունկցիոնալ մեքենա:

Բոլոր աշխատանքններն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով»: