Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստինֆո

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստինֆո
Հասարակություն
16:55, 17 август 2021
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը երեկ ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել համայնքի բնակիչներին համայնքային բյուջեից տրված դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, որից հետո արդեն Առուշ Առուշանյանը։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։


Աղբյուր` Փաստինֆո