Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ քաղաքային համայնքում Կառավարության սուբվենցիոն ծրագրով ամբողջովին վերակառուցվում է զբոսայգին

Արարատ քաղաքային համայնքում Կառավարության սուբվենցիոն ծրագրով ամբողջովին վերակառուցվում է զբոսայգին
Հասարակություն
22:20, 17 август 2021
Արարատ քաղաքային համայնքում Կառավարության սուբվենցիոն ծրագրով ամբողջովին վերակառուցվում է զբոսայգին: Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Ծրագրի արդյունքում կվերանորոգվի շատրվանը, ամֆիթատրոնը, կկանաչապատվի և կսալիկապատկվի ճեմուղին, կփոխվեն նստարաններն ու կանցկացվի լուսավորության համակարգ:

Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել»,-նշված է հայտարարծության մեջ: