Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿԱԳ պետտուրքի վճարումից կազատվեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, կենսաթոշակառուները

ՔԿԱԳ պետտուրքի վճարումից կազատվեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, կենսաթոշակառուները
Հասարակություն
14:48, 26 февраль 2021
Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի

  • Ամուսնության գրանցման, 
  • ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, 
  • Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու,
  •  Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ 

Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝ 
  • Կենսաթոշակառուները, Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, 
  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք։
  •  Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը և ծնողը։
Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները՝

  • Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։ 
  • Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։ 
  • Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։ 
  • Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր ։ 
  • Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։     
        Այլ փոփոխություններ․
  •  Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:
  •  Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։