Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Հասարակություն
19:32, 18 август 2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Ջրաբեր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:15-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: