Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ զինված ուժերը պատրաստ են հետ մղելու Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն

ՀՀ զինված ուժերը պատրաստ են հետ մղելու Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն
Հասարակություն
21:07, 18 август 2021
Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ կամենում է, բայց այդ հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգոստոսի 17-ի հայտարարությանը Սյունիքի մարզի Սև լճի և Հայաստանի այլ տարածքների նկատմամբ հավակնությունների մասին:

«Դա խեղաթյուրված պատմություն է, տեղեկատվություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում: Նրա հայտարարությունները ավելի են բարձրացնում մեր զգոնությունը, և մենք իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում, մեր սահմաններում պատրաստ ենք հետ մղելու նրա կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն», - ընդգծել է գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում մասնակցել էր խմբակցությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված փակ քննարկմանը, որը նվիրված էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը: