Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք
Հասարակություն
22:30, 18 август 2021
ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Այդ մասին տեղեկանում ենք րարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ:

 Սցենարի համաձայն` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:
Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:
Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը: