Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը
Հասարակություն
20:15, 19 август 2021
Վերջին օրերի ընթացքում Գավառի համայնքապետարանի բյուջեից տրամադրած միջոցների հաշվին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն 784 հազար դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Նախաձեռնությունը եւ մաքրման աշխատանքների իրականացումը շատ կարեւոր են, տեղին ու ժամանակին։
Կուտակված տիղմի հետեւանքով բարձրացել է Գավառագետի հունը, ինչից էլ խոնավանում են շրջակա շինություններն ու ցանքերը՝ անհաղթահարելի վիճակ ստեղծելով բազմաթիվ տնտեսությունների համար։

Մաքրման աշխատանքներից հետո, երբ գետի հունը ցածրացել է, արդեն ցանքերն ու շինությունները հետզհետե ազատվում են փչանալու եւ քայքայվելու վտանգից»,-ներկայացրին Գավառի Հացառատ թաղամասի բնակիչները։
Մաքրման աշխատանքներն իրականացնում են ԹԻՎ 28 ՇՄՇ մասնագետները։ Աշխատանքները շարունակվելու են նաեւ առաջիկա օրերի ընթացքում։