Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ ոստիկանություն

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ ոստիկանություն
Հասարակություն
20:19, 19 август 2021
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: