Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին

ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին
Հասարակություն
20:39, 19 август 2021
Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: 

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում, ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված  հարցազրույցի ժամանակ  հերթական սանձարձակ  հայտարարություն էր արել, մեղադրելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու մեջ: