Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ավտոմեքենա է այրվել

Երևանում ավտոմեքենա է այրվել
Հասարակություն
11:19, 17 январь 2024
Հունվարի 17-ին՝ ժամը 08:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի թիվ 2/10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։58-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է «Nissan» մակիշի ավտոմեքենան: